Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Վալենսիա»-ի դեմ հանդիպմանն իր թիմի ցուցադրած խաղից: Մասնագետը, սակայն, հայտնել է, որ «Ատլետիկո»-ն պետք է հաղթեր խոշոր հաշվով:
««Վալենսիա»-ի դեմ հանդիպմանը սաներս վերջին ժամանակաշրջանի իրենց լավագույն խաղը ցուցադրեցին: «Ատլետիկո»-ն գերիշխում էր խաղադաշտում մինչև վերջին վայրկյանը: Մենք գրագետ էինք գործում, գոլային պահեր ստեղծում և «Վալենսիա»-ի կարգի մրցակցին ստիպում հարմարվել մեր խաղին:
Ափսոս, որ հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: Արդյունքը չի արտացոլում այն, ինչ կատարվում էր խաղադաշտում: «Ատլետիկո»-ն անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը»,- Football Espana-ն մեջբերում է Սիմեոնեի խոսքերը:






































