Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը գոհ չէ իր խաղից, «Դինամո»-ի դեմ խաղում:
« «Սպարտակ»-ն իր լավագույն խաղը չցուցադրեց, թեպետ վաստակեցինք 3 միավոր: Ես ևս իմ լավագույն խաղը չանցկացրի, գոհ չեմ իմ խաղից: Դեռ այն մարզավիճակում չեմ, որ գերազանց խաղ ցուցադրեմ: Ինձ համար շատ կարևոր էր «Դինամո»-ի հետ խաղը»,- ասել է Օզբիլիսը:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Սպարտակ»-ը 2:3 հաշվով հաղթեց «Դինամո»-ին: Հայաստանի ազգային թիմի անդամ Արազ Օզբիլիսը մեկնարկային կազմում էր և մասնակցեց հանդիպմանը մինչև 73-րդ րոպեն:










































