Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում հաղթանակի դեպքում Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները կստանան 520.000-ական եվրո:
AS-ը տեղեկացնում է, որ պարգևավճարի 50%-ը խաղացողները ստիպված կլինեն հարկ վճարել և բավարարվել 260.000-ական եվրոյով:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոյի սաները դուրս են եկել կիսաեզրափակիչ:









































