Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ թուրքական «Գալաթասարայ»-ի դեմ ՉԼ խաղում, իսկ թիմը պարտվեց 3:2 հաշվով: Պորտուգալացին մեկնաբանել է պարտությունը:
«Շատ ուրախ ենք, որ նման խաղից հետո անցել ենք հաջորդ փուլ: Այս մրցավեճն օրինակ կծառայի մեզ: Չի կարելի չօգտագործել այդքան գոլային պահերը: Հակառակորդը լրջորեն անհանգստացրեց մեզ, որի համար ինքներս ենք մեղավոր:
Տեսնենք, թե ինչ հակառակորդ մեզ բաժին կհասնի վիճակահանության արդյունքում»,- հայտարարել է Ռոնալդուն:






































