ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի կարծիքով` Լիոնել Մեսսիի բացակայությունը կարող է նպաստել իր թիմի հաղթանակին:
«Եթե Մեսսին խաղադաշտ դուրս չգա, մեր շանսերը կավելանան, ինչը, սակայն, չի փոխի մեր մարտավարությունը: Աշխարհի լավագույն թիմերից մեկին դիմակայելու համար պետք է հավատալ սեփական ուժերին: Չի կարելի կենտրոնանալ սխալների վրա:
ՊՍԺ-ն ուրախ է, որ կարողացել է հասնել մրցաշարի այս փուլ: Մեզ հիանալի հանդիպում է սպասվում: Ապացուցել ենք, որ ի վիճակի ենք խաղալ կատալոնական ակումբի դեմ: Պետք է գրոհենք, պաշտպանվենք, անմնացորդ նվիրվենք խաղին: Եթե մեզ չհաջողվի դառնալ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանի գավաթակիր, կփորձենք դա անել հաջորդ մրցաշրջանում»,- հայտնել է Անչելոտին:









































