Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Ուգո Չավեսի աշխատասենյակը կդարձնեն թանգարան: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մադուրոյի խոսքով՝ նախագահական նստավայրում գտնվող Չավեսի աշխատասենյակը ոչ ոք չի զբաղեցնի:
«Ես մի քանի տարի կխնամեմ այն, սակայն այն միշտ կմնա որպես Չավեսի տուն»,- ասել է Մադուրոն և հավելել, որ հաղթանակի դեպքում իր աշխատասենյակը կտեղափոխի նստավայրի մյուս թևը:











































