Վիճակագրությունը պնդում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն խնդիրներ չի ունենա և դուրս կգա Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ` «Մալագա»-ի դեմ դիմակայության արդյունքներով:
«Բորուսիա»-ի` Եվրագավաթների խաղարկությունների պատմության մեջ 8 դեպքում առաջին խաղում ոչ-ոքի խաղալուց հետո դորտմունդցիները դուրս չեն եկել հաջորդ փուլ միայն մեկ անգամ` 1995 թվականին:
«Մալագա»-ն երկու անգամ 0:0 է ավարտել եվրամրցաշարերի առաջին խաղերը, որից հետո արտագնա հանդիպումներում հաղթանակ է տարել 1 գնդակի առավելությամբ:









































