Վերջերս 46-ամյա երգիչ Գրիգորի Լեպսը հայտնվել է հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժնում՝ «ստամոքսային խոց» ախտորոշմամբ: Այս մասին հաղորդում է Mirnov.ru-ն:
Արյունահոսությունը ստամոքսում սկսվել է Մշակույթի տանը համերգի փորձի ժամանակ: Այս դեպքում հապաղել չէր կարելի, քանի որ հետևանքները կարող էին անդառնալի լինել:
Շտապ օգնության մեքենան երգչին հասցրել է Բոտկինի անվան հիվանդանոց: Այժմ Լեպսը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ըստ բժիշկների՝ նա առողջանում է և մի քանի օր անց տանը կլինի:











































