«Սանթոս»-ի փոխնախագահ Օդիլիո Ռոդրիգեսը հայտնել է, որ բրազիլական ակումբը կփորձի թիմ վերադարձնել «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոյին առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Մենք կվերսկսենք բանակցությունները Ռոբինյոյի տրանսֆերի շուրջ: Մենք հետաքրքրված են մի շարք ֆուտբոլիստների ծառայություններով, բայց որևէ քայլ դեռևս չենք ձեռնարկում»,- նշել է Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ «Սանթոս»-ն արդեն փորձել է ձեռք բերել Ռոբինյոյի իրավունքները հունվարին: 2012/13 թվականների մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը 21 հանդիպում է անցկացրել «Միլան»-ի կազմում և 2 գոլ հեղինակել:








































