Իտալական La Stampa թերթի խմբագրությունը երեքշաբթի օրը տարհանվել է պայթուցիկ սարքավորման մասին հաղորդագրության պատճառով:
Ինչպես նշվում է հրատարակչության կայքում, պայթուցիկ նյութի հետքերը հայտնաբերվել են CD-սկավառակների համար նախատեսված տուփի մեջ, որի մեջ տեղադրված է եղել նաև պայթուցիկ մեխանիզմը: Բարեբախտաբար, սարքավորումը չի գործել:
Պայթուցիկ սարքավորումը տեղավորված է եղել А4 ֆորմատի ծրարի մեջ, որի վրա ուղարկողի անունը նշված չի եղել: Դրա մեջ որևէ սպառնալիքով նամակ էլ չի հայտնաբերվել:
Դեպքի վայր են ժամանալ մասնագետներ, ովքեր ուսումնասիրում են դեպքի մանրամասները:










































