Marca-ն հայտնում է, որ Իկեր Կասիլյասը խաղադաշտ դուրս կգա «Գալաթասարայ»-ի դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ Կասիլյասն արդեն ապաքինվել է վնասվածքից:
Մինչ այժմ դարպասապահը մարզվել է և բարելավել իր խաղային որակները: Նա ընդգրկվեց «Ռեալ»-ի կազմում «Լևանտե»-ի դեմ խաղում, սակայն հիմնական կազմում խաղադաշտ դուրս եկավ Դիեգո Լոպեսը:
Marca-ն նշում է, որ թուրքական ակումբի դեմ խաղում Կասիլյասը խաղադաշտ դուրս կգա առաջին իսկ րոպեներից: Ֆուտբոլիստն առաջին անգամ կմասնակցի «արքայական ակումբ»-ի հանդիպմանը` ձեռքի վնասվածք ստանալուց հետո:







































