Վրաստանում է գտնվում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի երկրորդ տեղակալ Էրիկ Ռուբինը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, վկայակոչելով Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը, Էրիկ Ռուբինը Թբիլիսի է ժամանել այսօր լուսաբացին:
Ապրիլի 12-ին Ռուբինը կմասնակցի ժողովրդավարության հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը, որը գործում է ռազմավարական գործընկերության վրաց-ամերիկյան խարտիայի շրջանակներում:
Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ:









































