Բրիտանացիները կարծում են, որ դեռևս մինչ վաճառակետերում հայտնվելը Մարգարետ Թետչերի կենսագրականին վիճակված է դառնալ բեսթսելլեր: Գիրքը կհրապարակվի «Անկոտրումը» (Not for turning) վերնագրով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Հաղորդվում է, որ Թետչերի ցանկությամբ կենսագրականի առաջին հատորը վաճառքի կհանվի հենց նրա հուղարկավորության օրը: Սպասվում է, որ հուղարկավորությունը կկայանա Լոնդոնում՝ հաջորդ շաբաթվա կեսերին: Սգո արարողությունների վերջնական ձևաչափը դեռևս համաձայնեցված չէ:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի կենսագրականի վրա աշխատանքը սկսվել էր դեռ 1997 թվականից: Այդ գործը Թետչերը հանձնարարել էր Daily Telegraph-ի նախկին գլխավոր խմբագիր Չարլզ Մուրին: Լրագրողի համար լիովին հասանելի են եղել նրա բոլոր արխիվները: Թետչերը նրան պատմել է իր կյանքի հարուստ ուղու, քաղաքական կարիերայի տարբեր շրջանների մասին բազմաթիվ հիշողություններ:
Թետչերը իր հարազատներին խնդրել էր չխանգարել Մուրին և տրամադրել նրան հետաքրքրող ողջ տեղեկատվությունը:
Ամենաուշագրավն այն է, որ նա անձամբ չի կարդացել իր կենսագրականի ձեռագիրը:
Այժմ Մուրն աշխատում է երկրորդ հատորի վրա:











































