Մալթայի ֆուտբոլի ֆեդերացիան ցմահ որակազրկել է 4 ֆուտբոլիստների, որոնք փորձել են կաշառել հակառակորդին:
Գաետան Սպիտերին, Ջուլիան Բրիֆան և Ջերմեյն Բրինկատը հանդիսանում են Մալթայի բարձրագույն խմբի խաղացողներ, իսկ Բրինկատի եղբայր Քրիսը Մալթայի մինի ֆուտբոլի հավաքականի անդամ էր:
Սպիտերին ու Բրիֆան անցած տարի ցանկացել են կաշառել «Սլիմա» ակումբի ֆուտբոլիստին՝ «Համրուն Սպարտանս»-ի դեմ խաղից առաջ, սակայն ֆուտբոլիստը չի համաձայնել: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Բրինկատ եղբայրները նաև երկրի երկրորդ լիգայում պայմանավորված խաղ կազմակերպելու անհաջող փորձ են կատարել:






































