Ֆրանսիական հանրահայտ L’Equipe պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ իմանալու նրանց կարծիքը՝ կապված ՉԼ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կայանալիք «Բարսելոնա» – ՊՍԺ խաղի արդյունքի հետ:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին մրցավեճը, որը կայացել էր Փարիզում ավարտվել էր 2:2 հաշվով:
Հարցվածների 67%-ը վստահ է, որ հաղթելու է «Բարսելոնա»-ն: Միևնույն ժամանակ հարցմանը մասնակցած երկրպագուների 65%-ը հավատում է, որ ՊՍԺ-ն առաջիկա 5 տարիների ընթացքում կնվաճի ՉԼ գավաթը:









































