Թուրքական Bianet կայքի փոխանցմամբ, ապրիլի 24-ին, Ստամբուլից բացի, Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ են անցկացվել նաև Թուրքիայի Անկարա, Իզմիր, Դիարբեքիր և Բոդրում քաղաքներում:
Միջոցառման մասնակիցներն իրենց հետ բերել են հինգ լեզվով (թուրքերեն, հայերեն, քրդերեն, ֆրանսերեն ու անգլերեն) նշված «Այս ցավը բոլորիս ցավն է» արտահայտությամբ սև պաստառներ, որոնց վրա դրվել են կարմիր մեխակներ: Տեղի է ունեցել նաև մոմավառություն:










































