«Մալագա»-ի պաշտպան Մարտին Դեմիկելիսը հայտնել է, որ իսպանական թիմի ֆուտբոլիստները ցանկանում են առավելության հասնել Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ և նվիրել իրենց հաղթանակը գլխավոր մարզչին` Մանուել Նոյերին:
«Ցանկանում ենք հաղթանակ տանել առաջիկա հանդիպմանը մեր մարզչի համար: Բոլորս ողբում ենք: Սկզբում Պելեգրինին անգամ չէր ասել, որ հայրը մահացել է: Նա զարմանալի անձնավորություն է:
Մենք խորին ցավակցություն ենք հայտնում մեր մարզչին: Սակայն վաղն արդեն նա մեզ հետ կլինի և մենք ջանք չենք խնայի, որպեսզի հաղթանակ տանենք ու նվիրենք այն Պելեգրինիին»,- Goal. com-ը մեջբերում է Դեմիկելիսի խոսքերը:









































