Sotheby’s-ը վաճառել է աշխարհի ամենաթանկարժեք ժամացույցը, որի համար Հոնկոնգի աճուրդում 2,3 միլիոն դոլար է վճարվել։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Patek Philippe ժամացույցն ադամանդներով, շափյուղաներով, սուտակներով ոսկե մոդել է, որի ընդհանուր քաշը 15 կգ է: Ոսկերչական իրի անվանումը Magpie’s Treasure Nest Clock է:
Թանկարժեք քարերից հյուսված «թռչնի բույնը» 35-րդ դրույքից հետո է վաճառվել: Դրա համար պայքարել են հինգ ակտիվ գնորդներ: Մասնագետների խոսքերով, այս ժամացույցը Patek Philippe-ի վաճառքի գնի ռեկորդ է սահմանել:
Ժամացույցը զարդարում են 24,95 կարատանոց ադամանդներ, 6,02 կարատանոց շափյուղաներ և 13,17 կարատանոց սուտակներ, ինչպես նաև հազվագյուտ՝ 104,75 կարատ կշռող տանիզիտ քարը:











































