Գերմանիայի ֆուտբոլի միությունը տուգանք է սահմանել Մյունխենի «Բավարիա»-ի համար: Ակումբը ստիպված կլինի 15 հազար եվրո վճարել երկրպագուների վարքի պատճառով: Այդ մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Երկրպագուները վատ են դրսևորել իրենց Գերմանիայի առաջնության շրջանակներում կայացած «Հոֆենհայմ»-ի և «Բայեր»-ի դեմ մարտի 3-ին և 16-ին անցկացրած հանդիպումների ժամանակ:
«Բավարիա»-ն չի առարկում Գերմանիայի ֆուտբոլի միության կայացրած որոշման դեմ: Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբն առավելության է հասել «Այնտրախտ»-ի նկատմամբ և վաղօրոք դարձել Գերմանիայի չեմպիոն:










































