Սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող սիրիական Իդլիբ գավառի Կաֆր Կարմին գյուղում ռուսական ռազմաօդային ուժերի հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Ինչպես գործակալությանը հայտնել է պաշտոնատար անձը, ռուսական ուժերը գյուղի վրա են հարձակվել ուրբաթօրյա աղոթքից հետո։
Նշվում է, որ մեծ թվով մարդիկ վնասվածքներ են ստացել։









































