Իրանում ստեղծվել է գերթեթև, առանց վառելիքի աշխատող օդանավ: Այս մասին հայտնել է նախագծի հեղինակ, Թավրիզի համալսարանի հետազոտող Հուսեյն Աքբար Լաեգը՝ փոխանցում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ էլեկտրաշարժիչով օդանավի մոդելի օրինակի ստեղծումն ավարտվել է: «Օդանավի քաշը 0.5 կգ է, թևերի երկարությունը՝ 1.5 մետր: Մոդելը մեծ արագություն ունի»,- ասել է նախագծի հեղինակը:
Օդանավում կտեղադրվի տեսախցիկ: Նորարարության միջոցով հնարավոր է ռեկորդային կարճ ժամանակում լուսանկարահանել հետաքրքրություն ներկայացնող տարածքը: Օդանավը կարող է ցածր բարձրության վրա նկարահանել նաև ջրային մակերևույթի վրա:









































