Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Բայց ախր ինչու՞ հնարավոր չէ հեղափոխություն անել
-առանց կարդալու,
-առանց մտածելու,
-առանց սեփական ժողովրդի պատմությունը զննելու,
-առանց ազգիդ մեծերի ուսումնասիրությունները հաշվի առնելու,
– առանց պատմության փոշու տակից ազգիդ աշխարհակալության տարած արժեհամակարգը վեր հանելու,
– առանց իր իսկ պատմության հերոսական էջերով ազգին ոգևորելու,
– առանց փառավոր անցյալի հանդեպ կարոտ առաջացնելու,
– առանց իրականությունը որոշող երևույթները պարզելու,
-առանց չհաջողված հեղափոխական շարժումներից դաս առնելու,
-առանց ուրիշ ժողովուրդների փորձն ուսումնասիրելու,
– առանց ազգի դրական հատկանիշները խթանելու, բացասականը չեզոքացնելու հնարը ունենալու,
– առանց իշխանությունների՝ հենց այսպիսին լինելու պատճառն իմանալու,
– առանց ազգի ապրելն իմաստավորող Նպատակ սահմանելու,
– առանց ետհեղափոխական Հայաստանի պատկերացումը բավարար թվով մարդկանց գիտակցության մեջ ունենալու,
– առանց այդ ետհեղափոխական Հայաստանը ժողովրդի էությանը համապատասխանեցնելու,
– առանց այդ Նոր Հայաստանի արժեհամակարգով ապրող մի կառույց ունենալու,
– առանց…
– առանց…:
Սա ի՞նչ անարդարություն է»:








































