Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է Մյանմայի ավելի քան 70 մուսուլման ռոհինգյա փախստականների: Փախստականներին ավելի վաղ Սումատրայի ափերին փրկել էին ինդոնեզացի ձկնորսները:
Վերջին ամիսներին մի քանի հազար էթնիկ մուսուլման ռոհինգյաներ փորձել են ծովով փախչել Մյանմայից, որտեղ հաճախ տեղի են ունենում միջէթնիկական բախումներ՝ հայտնում է BBC-ն:
Ինդոնեզիա ժամանած շատ ռոհինգյաներ կարող են երկար ժամանակ անցկացնել ժամանակավոր կեցության կենտրոններում:
Միջէթնիկ տարաձայնությունների արձագանքը անցած շաբաթ հասել էր նաև մինչև Ինդոզեզիա, որտեղ Սումատրայի ժամանակավոր կեցության կենտրոնում մուսուլման ռոհինգյաները ծեծել էին բիրմացի ութ բուդդիստների՝ իմանալով Մյանմայում էթնիկ բռնությունների վերջին դեպքերի մասին:
Պաշտոնական տվյալներով՝ մուսուլմանները կազմում են Բիրմայի 60 միլիոնանոց բնակչության 4%-ը:









































