Ամերիկացի դերասան Չարլի Շինը (Կառլոս Իրվին Էստևես) Կալիֆոռնիայի Բևերլի Հիլզ քաղաքում 4.8 մլն դոլարով առանձնատուն է գնել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Հոդվածում նշվում է, որ կինոաստղի նոր տունը գտնվում է Mulholland Estates փակ էլիտար թաղամասում, որտեղ նա ևս երկու տուն ունի: Դրանցից առաջինը Շինը 2006 թվականին գնել է 7.2 մլն դոլարով, իսկ մյուսը 7 մլն դոլարով ձեռք է բերել 2011 թվականին:
614 քառակուսի մետր տարածքով առանձնատունն ունի հիանալի խոհանոց, որը «զինված» է համադամ կերակուրներ պատրաստելու տարբեր սարքավորումներով, տանը կա կինոթատրոն, իսկ հետևի բակում՝ հիդրոմերսող վաննա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:








































