ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է մինչև 2016-ի վերջը Աֆղանստանում թողնել 9800 զինծառայող ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։
Գործակալության տվյալներով՝ 2016-ի վերջին ծրագրվում է զորակազմի կրճատում մինչև 5500 զինծառայող։
2017 թվականին, երբ Օբաման արդեն թողնի իր նախագահական լիազորությունները, Աֆղանստանում կլինի մոտ 5000 զինծառայող՝ նշում է գործակալությունը։
Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը հուլիսին հայտարարել էր Աֆղանստանից ԱՄՆ զորքերի դուրսբերման որոշումը վերանայելու անհրաժեշտության մասին՝ ԴԱԻՇ-ի ակտիվության ֆոնին։









































