Thursday, 25 06 2026
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ

Ինչո՞ւ ՀՀ ԱԱԾ-ն թույլ չի տալիս Ալեքսանդր Վարպետյանի մուտքը Հայաստան

2002-ից առ այսօր արգելվում է ֆրանսահայ հայտնի էաբան և ազգաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանի մուտքը Հայաստան:

Հինգ տարեկանում Ֆրանսիայից Խորհրդային Հայաստան տեղափոխված ու Երևանում կրթություն ստացած Վարպետյանը 1975-ին վերահաստատվել է ծննդավայր Մարսելում: Ֆրանսիական քաղաքացիությանը զուգահեռ՝ նա պահպանել է ԽՍՀՄ անձնագիրն ու քաղաքացիությունը, որն անկախությունից հետո նրա կամքով վերաձևակերպվել է որպես ՀՀ քաղաքացիություն:

Սակայն, երբ 1994-ին Հայաստանում ընդունվել է երկքաղաքացիությունը բացառող օրենքը, երեք տարի անց Վարպետյանը զրկվել է ՀՀ քաղաքացիությունից: Այնուամենայնիվ, 1998-1999 և 1999-2002 թթ. Վարպետյանը ԿԳ և մշակույթի նախարարությունների միջնորդությամբ ձեռք բերված կացության կարգավիճակների շնորհիվ բնակվել է Հայաստանում: 2002-ին, սակայն, Վարպետյանի կացության կարգավիճակի ժամկետը չի երկարացվել: Մերժումը չի պատճառաբանվել:

Այդ կապակցությամբ 2002-ին «Ա1+»-ը գրել է. « «Էություն» միաբանության նախագահ, Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի՝ Հայաստանում բնակվելու թույլտվության ժամկետը լրացել է: Ալեքսանդր Վարպետյանին ասել են, որ նրան այլևս թույլտվություն չի տրվելու, քանի որ նա աղանդավոր է: ««Էություն» միաբանությունը պատրաստ է համագործակցել Հայ Առաքելական եկեղեցու հետ»,- վստահեցնում է պարոն Վարպետյանը, սակայն բոլոր նմանատիպ առաջարկները պատասխան չեն ստացել: Միաբանությունն առաջարկում է «Ազգություն և նոր հազարամյակ» ծրագիրը: Ըստ միաբանության անդամների՝ այն տարիներով մտածված առողջացման ծրագիր է, որը հասարակությանը հեռու է պահելու տխմարությունից և անառակությունից »:

2003-ի օգոստոսին ՀՀ նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը մերժել է Վարպետյանի՝ Հայաստանում տասնամյա վճարովի կացության հայցը: Դրանից հետո մինչև այսօր առանց պատճառաբանության երեք անգամ մերժվել են Ալեքսանդր Վարպետյանի տուրիստական էլեկտրոնային հայցերը, երկու անգամ՝ նրա որդի Արթուր Վարպետյանի հրավերի հայցերը:

2005-ի փետրվարին Վարպետյանը բաց նամակով դիմել է ՀՀ իշխանություններին, բայց արձագանք չի հետևել: Նույն տարվա մայիսին Ֆրանսիայի քաղաքացին գրություն է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին: Ուսումնասիրելով գործը՝ պաշտպանը նամակ է գրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանին: Վերջինս էլ պատասխանել է, որ իրենց է դիմել ՀՀ քաղաքացի Արթուր Վարպետյանը՝ հորը Հայաստան հրավիրելու փաստաթղթերը ձևակերպելու համար: Կարգի համաձայն՝ վարչությունը Ալ. Վարպետյանին վերաբերող նյութերն ուղարկել է համապատասխան մարմիններ՝ համաձայնեցման: Բայց, ըստ ստացված պատասխանի, Ֆրանսիայի քաղաքացու ժամանումը Հայաստան գտնվել է ոչ նպատակահարմար:

Պաշտպան Ալավերդյանը համոզված է, որ վերոնշյալ վարչությունն «իրավասու չէր ղեկավարվել նպատակահարմարությամբ, և սահմանված կարգի համաձայն՝ դիմումատուին պետք է ներկայացվեին իր խնդրանքի մերժման օրենսդրական հիմքերը»: Միաժամանակ Լ. Ալավերդյանը նշում է, որ նման դեպքերում կա նաև մերժումը չպատճառաբանելու միջազգային պրակտիկա, չնայած որ, ըստ նրա, Ալ. Վարպետյանի նման հայտնի մարդու նկատմամբ անթույլատրելի է այսպես վարվել:

Լ. Ալավերդյանը Ալվինա Զաքարյանին և ՀՀ ոստիկանապետին առաջարկել է վերանայել այս հարցը, իսկ բացասական որոշման դեպքում էլ՝ ներկայացնել մերժման հիմքերը: Առաջարկը մնացել է անհետևանք: Իսկ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանի օրոք այս գործը փակվել է, քանի որ Վարպետյանի դիմումը եղել է ոչ թե բողոք, այլ ուղղակի գրություն (բողոքի դեպքում գործը չի փակվում մինչև դրա վերջնական լուծումը):

Ալ. Վարպետյանի որդին՝ Արթուրը, 2006-ին նամակ է գրել պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանին: Գործին ծանոթանալու համար նախարարությունից պահանջել են համապատասխան փաստաթղթեր և Ալ. Վարպետյանի «Ազգային խաչքար» («Հոկտեմբերի 27-ի առեղծվածը») անտիպ աշխատությունը, որը, հեղինակի տեղեկացմամբ, ոչնչացվել է այլ գործերի հետ, քանի որ «հայ հասարակությունը դրանց պատրաստ չէ»:

Ս. Սարգսյանը դիմումի կապակցությամբ տվել է հանձնարարական, սակայն ոչինչ չի փոխվել:

Արթուր Վարպետյանի խնդրանքով ՀՀ սահմանային անցակետերի կարևոր պատասխանատուներից մեկը պարզում է, որ Ալ. Վարպետյանի ազգանունը բացակայում է սահմանային անցակետերի համակարգիչների «սև ցուցակում»: Նոր կանոնակարգի համաձայն էլ՝ 21-օրյա տուրիստական արտոնագիր կարելի է ստանալ հենց սահմանի վրա: Վարպետյանը որդու հետ որոշում է Հայաստան մտնել Վրաստանից, սակայն հետո նախընտրում է ձեռք բերել տուրիստական արտոնագիր և վայրէջք կատարել Երևանում: Բայց Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը մերժում է նրա դիմումը: Արթուրը կրկին դիմում է սահմանապահին:

«Սահմանապահի ասելով՝ սահմանն անցնելուց հետո տվյալ անձը պետք է դիմի անձնագրերի և վիզաների վարչություն՝ վիզա ստանալու համար: Նա ասաց, որ սահմանապահների և վարչության մոտ կա նույն «սև ցուցակը»: Բայց այս դեպքն արտառոց է նրանով, որ հորս անունը կար միայն վարչության «սև ցուցակում»: Այսինքն՝ հայրս Բագրատաշենում պետական սահմանը կանցներ, բայց հետո Երևանում օվիրը նրան վիզա չէր տա: Սա, ըստ սահմանապահի, աննախադեպ բան է»,- պատմում է Արթուր Վարպետյանը:

«Սահմանապահը եզրակացրեց, որ Վարպետյան ազգանունը թերևս հայտնվել է խիստ առանձնակի, կատարելապես անհայտ և ցմահ դատապարտյալների «սև ցուցակում»»,- նշում է Ալ. Վարպետյանը:

Արդեն 5 տարի հարկադրաբար Հայաստան չայցելած Ալեքսանդր Վարպետյանը մայիսի 30-ին մի վերջին անգամ բաց նամակ է հղել ՀՀ նախագահին՝ «առանց որևէ ակնկալիքի, լոկ համոզվելու համար, որ շան գլուխը հիրավի թաղված է նախագահականում…»:

Կենսագրությունը

Ալեքսանդր Արորդի Վարպետյան

Ծնվել է 1943 թ. հունիսի 11-ին Մարսելում, Խոյի և Սասուն-Բիթլիսի շառավիղներից:

1948-ին ներգաղթել է Հայաստան:

1968-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը, իսկ 1970-ին՝ «Հայֆիլմին» կից կինոդերասանի ստուդիան:

1975-ին, վերահաստատվելով Մարսելում, իր մասնագիտական գործունեությունը շարունակել է որպես ճարտարապետ, ազգամշակութային գործունեությունը՝ որպես բեմադրիչ, գրող, հրապարակախոս, հայագետ, իսկ հիմնականում՝ որպես ազգաբան ու էաբան: Առաջին երեք ասպարեզներում ստացել է ազգային և միջազգային մրցանակներ:

Հեղինակել է «Արփիական», «Ովքե՞ր են, ի վերջո, արիացիները», «Ոգեկոչ», «Էություն», «Արիականք», «Ծննդոց», «Էականք», «Ազգային խաչբառ, կամ ու՞մ է խանգարում Ալեքսանդր Արորդի Վարպետյանը», «Ինչություն», «Տապանաքար» և այլ աշխատությունները:

Թղթակցել է շուրջ 50 անուն թերթերի, ղեկավարել հասարակական-մշակութային միավորումներ (այդ թվում՝ 1990-ին Հայաստանում հիմնադրել է «Էություն» ազգային իմաստության տաճարը), սփյուռքի գաղթօջախներում հանդես եկել հայագիտությանը նվիրված բանախոսություններով, հաղորդաշարերով, միջոցառումներով:

Նրա գործերի ու գործունեության վերաբերյալ արտահայտվել են Գառզուն, Ս. Փարաջանովը, Հ. Շիրազը, Հ. Սահյանը, Վ. Համբարձումյանը և ուրիշներ:

2004-ին Ամերիկայի կենսագրական ինստիտուտը (ABI) Վարպետյանին ներկայացրել է «21-րդ դարի մեծ մտածողները» շարքում, իսկ 2006-ին հռչակել «21-րդ դարի մեծագույն հանճարներ»-ից մեկը:

Այդուհանդերձ, 2002-ից Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվում է:

Բաց նամակ

Մեծարգո նախագահ և պետական տիարք 

Ես՝ ֆրանսահայս, 1975 թ. իմ ծննդավայր Մարսել քաղաքում վերահաստատվելուց հետո շարունակել եմ իմ ազգամշակութային ու հայրենանվեր գործունեությունը, ֆրանսիական քաղաքացիությանս զուգահեռ պահպանելով երբեմնի Խորհրդային Հայաստանի քաղաքացիությունն ու անձնագիրը, որոնք իմ կամքով 1990 թ. պաշտոնապես արձանագրվեցին որպես նորանկախ Հայաստանի քաղաքացիություն: 

Սակայն 1997 թ. ինչ-ինչ պատճառներով ես զրկվեցի դրանցից, թեև անձնագիրս ուժի մեջ էր մինչև 1998 թ., իսկ երկքաղաքացիությունը բացառող օրենքը հռչակվել էր դեռևս 1994 թ.: 

Այսուհանդերձ, կարևորելով իմ «հայրենանվեր վաստակն ու նպաստը հայ գիտամշակութային կյանքում», նախ՝ ՀՀ գիտությունների ու կրթության, ապա՝ մշակույթի նախարարությունների միջնորդությամբ ինձ 2 անգամ անվճար տրվել են Հայաստանում ժամանակավոր և սովորական կացության կարգավիճակներ: Մինչդեռ, մշակույթի նախարարի նման մի երրորդ միջնորդություն 2002 թ. մերժվեց առանց որևէ բացատրության, ինչը հավասարազոր էր վտարման: Այդ առնչությամբ արձագանք չգտան նաև հայրենի շուրջ 250 անվանի մտավորականների ՀՀ նախագահին ուղղված բաց նամակը («Առավոտ», 29.03.02 թ.), և այլ թերթերի արծարծումները («Իրավունք», 21.03.02 թ., «Ժամանակ», 28.03.02 թ., «Գոլոս Արմենիի», 23.03.02 թ., «Հայկական ժամանակ»13.03.02 թ. և այլն): 

Այնուհետև հետևողականորեն մերժվել են. 

– 2003 թ. Ֆրանսիայում ՀՀ հյուպատոսարանի միջոցով, բայց ՀՀ նախագահի անձնակազմի կողմից, Հայաստանում կացության հատուկ կարգավիճակի բոլորին հասանելի և վճարովի իմ հայցը: 

– Նույն թվականին, Հայաստանի քաղաքացի ու բնակիչ որդուս` Արթուր Վարպետյանի եռամսյա հրավերը: 

– Նույն թվականին, 21-օրյա էլեկտրոնային արտոնագրի հայցս: 

– 2004 թ. գարնանը, նույն հայցի օրենքով նախատեսված վերանորոգումը, սակայն արդեն հրավերի անհրաժեշտության պատճառաբանությամբ: 

– Եվ դրանից անմիջապես հետո` նորից որդուս եռամսյա և… պահանջվող հրավերը, բայց այս անգամ արդեն առանց նույնիսկ գրավոր մերժման, ինչը տարօրինակությունից ավելի դառնում է խիստ խորհրդավոր ու բացառիկ պարագա: 

Ստացվում է, որ ես եռտասնամյա իմ անձնազոհ ազգամշակութային ու հայապահպանման գործունեությամբ կարող եմ հյուրընկալվել սփյուռքահայ բոլոր գաղթօջախներում և ազատորեն այցելել ամեն մի երկիր (ներառյալ Թուրքիա, ինչպես 2004 թ. ամռանը՝ պատմական հնավայրեր…), բացի … հայրենիքից, կարող եմ հայոց 12000-ամյա ծագումնաբանության վերաբերյալ հրավերներով բանախոսել օտարերկրյա համալսարաններում (Azad-Իրան, 2002 թ., UCLA -ԱՄՆ, 1999 և 2005 թթ., և այլուր) հայատառ իմ հրատարակություններով արժանանալ միջազգային ճանաչողության ու գնահատանքին (ABI-«21-րդ դարի մեծ մտածողները», ԱՄՆ-2004 թ., IBC-«Ով ո՞վ է» շարքի «Կապույտ գրքում», Քեմբրիջ-Մեծ Բրիտանիա-2005 թ., ևն), հայտնվել persons.am-«Հայաստանի հայտնի անձինք» ինտերնետային համակարգում, բայց… թեկուզ որպես սոսկ զբոսաշրջիկ իրավունք չունենալ ոտք դնելու Հայաստան… 

Եվ այս ամենը առանց որևէ հիմնավորման կամ չնչին բացատրության: Ուրեմն այս վերջին տարիներին այդ ի՞նչ է փոխվել հայրենիքում, երբ ես ու իմ ազգանվեր գործունեությունը բոլորովին չենք փոխվել, պարզապես լոկ զարգացել են իմ գիտահետազոտական որոնումները: 

Մինչդեռ, դրանց և «Էություն» ոգեգաղափարական տեսությունների հարաճուն համասփռմանը զուգահեռ, այս անհեթեթ խնդրականն ու իրավիճակը ինքնաբերաբար և ավելի ու ավելի տեղիք են տալիս բյուր հարցականների, ամենատարբեր ենթադրությունների ու մեկնությունների, խորհրդածության ու հանուր մտահոգության` առաջին հերթին ստվերելով Հայաստանի Հանրապետության կերպարն ու հեղինակությունը թե հայ և թե օտար իրականություններում: 

Ուստի, ՀՀ մեծարգո նախագահ և բարձրաստիճան այրեր, խոնարհաբար խնդրում եմ հանգամանորեն վերաքննել այս խրթին խնդրականը, և եթե այն «պետական հույժ գաղտնի» պարագա չէ, ի վերջո բացահայտել ինձ այդքան համառ մերժումների պատճառը կամ թույլ տալ ինձ թեկուզ կարճատև այցելել հարազատներիս, նաև հանգուցյալներիս գերեզմանները, որոնք վասն հայրենասիրության ժամանակին ներգաղթեցին հայրենիք ու վաղաժամ հեռացան այս աշխարհից: 

Հանձն եմ առնում պատշաճորեն հարգել ՀՀ բոլոր օրենքները, չմասնակցել անգամ սոսկ հասարակական թե գիտամշակութային որևէ միջոցառման, այլևս չհայցել կացության որևէ կարգավիճակ, իսկ անհրաժեշտության դեպքում պատասխանել այս խնդրականի և իմ ազգամշակութային գործունեության վերաբերյալ բոլոր հարցերին, թեև այն միշտ էլ եղել է հրապարակային և ես քաղաքացիական պատասխանատվությամբ պարբերաբար, գրավոր ու բանավոր զեկուցել եմ ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ: 

Նույն առնչությամբ պատրաստ եմ նաև բոլորին ներկայացնել այստեղ հիշատակվող փաստաթղթերի փաթեթը: Միևնույն է, այս առեղծվածը հավերժորեն մնալ այլևս չի կարող: Երբևէ այն կբացահայտվի իր ողջ հակադարձմամբ: Մի՞թե առավել խոհեմ չէր լինի մեկընդմիշտ փակել այն և պարզապես իմ առջև բացել հայրենիքի դռները, երբ ես ողջամտությամբ ծեծում եմ դրանք ամբողջ խոնարհանքով:

Լավատեսությամբ և խորին հարգանքներով` 

Ալեքսանդր Արորդի Վարպետյան

«Հետք»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում