«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ, որն անչափ կուրախացնի կատալոնական ակումբի երկրպագուներին:
Արգենտինացի ֆուտբոլիստը հայտնել է, որ ջանասիրաբար աշխատում է վնասվածքի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ Մեսսին աջ ազդրի մկանի վնասվածք էր ստացել ՊՍԺ-ի դեմ խաղի ժամանակ: Այժմ «կապտանռնագույններ»-ի երկրպագուներին հետաքրքրում է միայն, թե կմասնակցի՞ արդյոք Լեոն պատասախան հանդիպմանը:
«Կշարունակեմ ջանասիրաբար աշխատել, որպեսզի հնարավորինս արագ ապաքինվեմ: Ինձ լավ եմ զգում»,- նշել է Մեսսին:








































