Քաղաքական գործիչ Ժան-Մարի Լե Պենը իր նախկին «Ազգային ճակատ» կուսակցությունից պահանջել է 2 մլն եվրո: Այս մասին հայտնում է BFM-ը:
Լե Պենը կարծում է, որ կուսակցությունից հեռացումը վնասել է իր «արժանապատվությունը, պատիվը, հեղինակությունը և քաղաքական գործունեությունը»:
Կուսակցության հիմնադրին դրանից հեռացրել են իր դստեր՝ Մարինի պահանջով, որը ձգտում է կուսակցությունն ավելի չափավոր դարձնել:







































