«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին դարձավ Իսպանիական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն ում հաջողվեց 50 գոլ խփել մեկ մրցաշրջանի ընթացքում:
Արդյունավետության նախկին ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ լեգենդար Ֆերենց Պուշկաշին, ով 1959/60 մրցաշրջանում դարձել էր 49 գոլի հեղինակ: Երեկ կայացած Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Օսասունա»-ի հետ խաղում 23-ամյա Մեսսին գերազանցեց այն` խփելով իր 50-րդ գոլը:
Վերջին 2 տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում դարձել է 31 գոլի հեղինակ, 7 գոլ խփել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում, 3 գոլ` սուպերգավաթի խաղում և 9 գոլ` Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Բոլոր նշված մրցաշարերում Լեոն հանդիսանում է գլխավոր ռմբարկուն (գավաթի խաղարկությունում նա այդ տիտղոսը կիսեց Կրիշտիանու Ռոնալդուի հետ):






































