Friday, 12 06 2026
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար

Խոզությու՞ն, թե՞ ապահովություն. նոր մանրամասներ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Այսօր կեսօրին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արևելք գտնվող «Կամխուտ» հրաձգարան-պոլիգոնի տարածքում, ոչխարի հոտն արածեցնելիս գտած նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչ երեխաներ` Արթուր Էդվարդի Մկրտչյանը (10 տարեկան) և Մուշեղ Արարատի Գևորգյանը (15 տարեկան):

Երեխաները Արթուրի հոր` Էդվարդի հետ ոչխարներին են արածեցնելիս եղել Վահրամաբերդից արևելք` Մարմաշեն գյուղից հյուսիս գտնվող զինվորական հրաձգարանում, որը ի թիվս այլ ռազմական օբյեկտների անհատույց վարձակալման է տրամադրված Ռուսաստանի Դաշնությանը, և որտեղ դեռ խորհրդային ժամանակներից զրահատանկային և այլ տիպի հրաձգային վարժանքների տարածք է: Օրական 2500 դրամով հովվություն անող, ծանր սոցիալական դրությամբ ապրող, 8 երեխաների հայր Էդվարդ Մկրտչյանը իր որդու և հարևանի որդու հետ հոտը տարել է արածացնելու հրաձգարանի մոտակա տարածքները և որևէ սահմանազատող պարսպի կամ պատնեշի բացակայության հետևանքով մուտք գործել հրաձգարանի դաշտային և նախալեռնային տարածք: Երեխաները մի պահ ջրի համար մոտ 100 մետր հեռացել է հովվից և հոտից, գտնելով ամենուր ցաքուցիր զանազան տեսակների արկերի և նռնակների մնացորդներն ու կտորները, ամենայն հավանականությամբ փորձել են դրանցից ալյումինը զատել և հավաքել պարկի մեջ` հանձնելու համար կամ խաղացել են, սկսել են հարվածել ժայռաբեկորին: Պայթյունը պոկել էր նրանցից մեկի ոտքն ու ձեռքը, իսկ մյուսի մարմինը կիսով չափ մասնատել: Երեխաների հագուստն ու կոշիկները շաղ էր եկել մոտ 15 մետր շառավղով:

Ժամը 16-ին մոտ երեխաների մարմինների մնացորդները շտապօգնության մեքենաներով հեռացվեցին տարածքից: Մինչ այդ այստեղ աշխատել էին ոստիկաններն ու փորձագետները:

Զոհված երեխաները իրար հարևան էին, ապրում էին 50 մետր հեռավորությամբ, Արթուրն ունի 7 քույր և 1 եղբայր, մայրը սպասում է նոր զավակի, իսկ Մուշեղից բացի նրա ընտանիքում 4 երեխա կա: Ժամը 16-ին մոտ վահրամաբերդցիները սկսեցին հավաքվել երեխաների տների մոտ:

«Կամխուտ» պոլիգոնը Գյումրուց 10 կմ հյուսիս արևելք է, Մարմաշենի կողմից գրուտային ճանապարհը գնում, դեմ է առնում 102-րդ ռազմաբազայի այս պոլիգոնի պահակակետին, որը ժամը 15-ի հատվածում պատշաճ հսկվում էր, ինձ բացատրեցին, որ մուտքն արգելվում է: Հարևան դաշտում աշխատող տրակտորիստը բացատրեց, որ բացի այդ հատվածից, հրաձգարանը փաստացի բաց է բոլոր մնացած կողմերից, և մեքենայով մուտք գործելու համար, հարկավոր է Շիրակի ջրանցքի կողքի դաշտային ճանապարհով հասնել Վահրամաբերդ ապա գյուղի միջով` հյուսիս ու մի քանի ճյուղավորումներով ուղղակի հայտնվել հրաձգարանի տարածքում: Փաստորեն այս եղանակով էլ տասնամյակներ շարունակ գյուղացիները իրենց հոտերը տանում են արածացնելու այդ տարածքները:

Հուշած ճանապարհով, ես դեպքի վայր հասնելիս որևէ պատնեշի, արգելափակոցի, փշալարի կամ պարսպի չհանդիպեցի: Բացի հրաձգարանին հատուկ կահավորանքը, շարժական թիրախների ռելսերը և թիրախները տեղաշարժելու համար գետնի տակից երես ելած էլեկտրական հոսանքալարերն ու բետոնե և քարե բազմաթիվ դզոտները, տեսա բազմաթիվ` հարյուրավոր արկերի, նռնակների ու հրթիռների մնացորդներ, որոնք ամեն քայլափոխի էին ու ոտի տակ էին ընկնում: Ակնհայտորեն այս տարածքում երբեք պարիսպներ կամ պատնեշներ չեն եղել:

Երեխաների մահվան վայրում անհասկանալի պատճառներով ոստիկանները չէին վերցրել երեխաների կոշիկներից երկուսը, հագուստների վառված կտորներից մի քանիսը, երևում էր երեխաների արյունը, այն ժայռակտորը, որի վրա երևի փորձել էին կոտրել հրթիռի կամ նռնակի կտորը:

Գյուղացիները պատմեցին, որ տարիներ շարունակ այս տարածներում կամ անասուն է պայթում զինամթերքի վրա, կամ սատկում է գետնից բուսած հաղորդալարերը ծամելիս` էլեկտրահարվելուց: Մի քանի տարի առաջ հովիվներից մեկի մատներն էր պոկել պայթուցիկը:

Հայաստանի իշխանությունները, գյուղական բնակավայրերին կիպ կպած դաշտային տարածքը ռազմական նպատակով այլ պետության հատկացնելիս, փաստորեն չեն պահանջել այն պատշաճ սահմանազատել մնացած տարածքներից: Կամ` պահանջել են, իսկ նրանք շան տեղ չեն դրել մերոնց: Երևի տեղն է մեզ, երեխաներն էին ափսոս: Երկու ապագա զինվոր զոհվեց փաստորեն:

Գյուղացիներից որևէ մեկը չէր կարծում, թե որևէ մեկը պատասխանատվություն կկրի այդ ողբերգական թափթփվածության համար:

 

 www.asparez.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում