ՀԱԿ համակիրներն ու ներկայացուցիչները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկեցին Սարյանի պուրակից՝ հստակեցնելու մի շարք կազմակերպչական հարցեր: Այս մասին այսօր Սարյանի պուրակում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը: Նրա գնահատմամբ՝ աշխատանքները շատ-շատ են, ուստի պետք է աշխատել հնարավորինս կազմակերպված ու կարգավորված:
«Երևանի ավագանու ընտրություններում մարդկանց համոզելու մեթոդները պետք է բխեն մարդու անցած ուղուց, կենսագրությունից: Հնարավո՞ր է արդյոք, որ հավատան նրանց խոսքերին, ովքեր գողացել են, կեղծել, ամեն ինչ արել հանուն պաշտոնի: Ուստի կարծում եմ, որ այս տարիների ընթացքում հասարակությունն ինձ ճանաչում է, իմ գործի ու խոսքի մեջ երբևէ չի տեսել հակասություն»,- նշեց Զոյա Թադևոսյանը:
Նշենք, որ այսօր Երևանում մեկնարկեց մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որին մասնակցում են քաղաքական գրեթե բոլոր ուժերը:










































