Բրիտանիայում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բանանը կաթվածից պաշտպանվելու լավագույն միջոցն է և կարող է կանխել մահացության հազարավոր դեպքեր: Կալիումով հարուստ այս միրգը նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը: Ընդ որում, դրա ազդեցությունը հավասար է աղի ուտելիքներից հրաժարվելուն, օրինակ՝ չիփսերից:
Ուսումնասիրությունից պարզվել է, որ մեծ քանակությամբ կալիում օգտագործող մարդիկ 24 տոկոսով ավելի քիչ են տառապում կաթվածից:
Նախկին տվյալները վկայում են, որ մեծահասակները տառապում են օրգանիզմում կալիումի պարունակությունից, քանի նրանց երիկամները չեն կարողանում այն դուրս բերել: Սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կալիումը երիկամների աշխատանքի վրա չի ազդում: Վերլուծելով 128.000 մարդկանց տվյալները՝ ուսումնասիրողները եկել են այն եզրահանգման, որ բանանը օգտակար է մարդկանց մեծ մասի համար:










































