Ամենից շատ կանանց տղամարդկանց մեջ բարկացնում է ծամածռություններ անելու սովորությունը: Դա բացահայտվել է կանանց շրջանում անցկացված հարցումների արդյունքում:
Ինչպես գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները, երկրորդ տեղում ատամի մածուկի տուփը բաց թողնելու սովորությունն է:
Ցուցակում երրորդ տեղը բաժին է ընկել ուտելու ժամանակ սարսափ-ֆիլմեր կամ մարտաֆիլմեր դիտելուն:
Չորրորդ տեղը կանայք հատկացրել են տղամարդկանց կողմից «օդը պղտորելու» սովորությանը:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բարկացնում է նաև տղամարդկանց՝ լոգարանում երգելու սովորությունը, ինչպես նաև անկարգապահությունն ու թափթփվածությունը:







































