Չնայած Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված սրված իրավիճակին, Փխենյանը չի պատրաստվում դադարեցնել արտասահմանցի զբոսաշրջիկների ընդունումը: Եթե դեսպանատների աշխատակիցներին առաջարկել են իրենց իսկ անվտանգության համար լքել Հյուսիսային Կորեան մինչև ապրիլի 10-ը, ապա Արևմուտքի սովորական քաղաքացիներին երկրում գրկաբաց սպասում են, հաղորդում է CNN-ը:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ամանդա Քարը, որն աշխատում է բրիտանական զբոսաշրջային ընկերության համար, Փխենյանից եկած զբոսաշրջիկները չեն նկատել, որ երկիրը պատրաստվում է պատերազմի: Ամեն ինչ հանգիստ է անցել, իսկ Անգլիայից եկած հյուրերին թույլ են տվել մասնակցել ցույցին, որտեղ նրանք ոչ մի թշնամանք չեն զգացել:
Տեղեկատվությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է պատերազմի, տարածում են հիմնականում հարավկորեական ԶԼՄ-ները: Հյուսիսային Կորեայի պաշտոնական տեղեկատվական գործակալությունը, ընդհակառակը, հայտարարում է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է ռմբակոծել Հյուսիսային Կորեայի տարածքը, իսկ երկրի քաղաքականության նպատակն է պաշտպանել երկիրը և «թշնամուն ցույց տալ», որ հարձակման դեպքում Փխենյանը պատրաստ է պատասխան հարված հասցնել:










































