Այսօրվա դրությամբ Հյուսիսային Կորեան ունի ութ միջուկային լիցք: Այս մասին հաղորդել է Sky News բրիտանական հեռուստաալիքը` վկայակոչելով արևմտյան մասնագետներին:
«Հյուսիսային Կորեան այժմ ունի ութ միջուկային լիցք, սակայն դրանք շատ մեծ են բալիստիկ կամ այլ հրթիռների վրա տեղադրելու համար»,- տեղեկացրել է հեռուստաալիքը:
Հեռուստաալիքը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն անդադար խորհրդակցություններ է վարում Չինաստանի իշխանությունների հետ` Կորեական թերակղզում լարվածությունը մեղմելու համար:
Բրիտանական դիվանագիտական շրջանակներն իրենց հերթին հաղորդում են, որ Փխենյանը, որպես ներկայիս իրավիճակի կայունացման նախապայման, պահանջում է, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ զանգահարի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին:
«Հյուսիսային Կորեայում սպասում են Վաշինգտոնից զանգի»,- ասել է բրիտանացի դիվանագետը:











































