«Երկրի օր-2011» քարոզարշավի շրջանակներում ապրիլի 27-ին տեղի է ունենալու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հավաքված ծաղիկների վերամշակման գործընթացը: Այս նախաձեռնությունն իրականացնում է «Արևորդի» էկո-ակումբը` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ:
Հավաքված ծաղիկների ցողուններից կպատրաստվի պարարտախառնուրդ, որը կօգտագործվի հուշահամալիրի այգիները մշակելու համար, իսկ ծաղիկների թերթիկները կչորացվեն և կօգտագործվեն «Արևորդի» էկո-ակումբի սաների ձեռքով պատրաստված բացիկների ձևավորման համար:
«Երկրի օր-2011» քարոզարշավի շրջանակներում կայանալու են նաև այլ միջոցառումներ: Կազմակերպվելու են ծառատունկեր Սիսիան քաղաքի արվեստի դպրոցի բակում և Նորատուս գյուղի դպրոցի բակում: Ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա մայիսի 8-ին Եռաբլուրում, որտեղ Շուշիի ազատագրման 19-ամյակի կապակցությամբ, կտնկվի 500 ծառ:











































