Անգլիական «Լիվերպուլ»-ի 18-ամյա կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը բաց կթողնի Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում կայանալիք «Վեսթ Հեմ»-ի դեմ խաղը: Daily Mail-ը նշում է, որ խաղացողը լուրջ վնասվածք է ստացել, որի պատճառով կարող է շարքից դուրս մնալ մինչև մրցաշրջանի ավարտը:
«Մի քանի շաբաթ առաջ Սերլինգը ազդրի մկանների թեթև վնասվածք ուներ, սակայն նա կարողանում էր խաղալ: Սակայն աստիճանաբար նրա վիճակը վատացավ: Եթե շարունակենք նրան դուրս բերել խաղադաշտ, ապա կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենալ:
Ավելի ճիշտ կլինի նրան մինչև մրցաշրջանի ավարտը հանգստանալու հնարավորություն տալ: Չենք ցանկանում ռիսկի դիմել ու վտանգել Ստերլինգի առողջությունը»,- հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգը մասնկացել է 24 հանդիպման` խփելով 2գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում:









































