ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պետդեպարտամենտին և երկրի Ֆինանսների նախարարությանը հրահանգել է պատրաստել ռուս այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, որոնք պետք է ներառվեն «Մագնիտսկու ցուցակում»:
Ցուցակում հայտնված անձանց հանդեպ կսահմանվեն այցագրային և ֆինանսական պատժամիջոցներ, հաղորդում է Interfax գործակալությունը:
ԱՄՆ-ի կարծիքով` ցուցակում պետք է ներառվեն նրանք, ովքեր մեղավոր են Hermitage Capital հիմնադրամի աշխատակից Սերգեյ Մագնիտսկու մահվան և ՌԴ-ում մարդու իրավունքների խախտման մեջ:











































