ԱՄՆ Պետդեպի մամլո ծառայությունը նոր ղեկավար ունի: Որպես Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդն իր վերջին բրիֆինգն անցկացրել է ուրբաթ: Այժմ Պետդեպի մամլո քարտուղար է դարձել Ջեն Պսակին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ի տարբերություն Նուլանդի՝ նրա իրավահաջորդը արտաքին քաղաքական գերատեսչությունում աշխատանքի փորձ չունի: 34-ամյա Պսակին նախկինում աշխատել է Սպիտակ տան մամլո ծառայությունում: 2012թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին նա եղել է Օբամայի նախընտրական շտաբի մամլո քարտուղարը: Ամուսնացած է Գրեգորի Մեչերի հետ: Վերջինս ամերիկյան կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն է:
Սպասվում է, որ առաջիկայում 52-ամյա Նուլանդը կդառնա Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:










































