Sunday, 28 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

ԲՀԿ-ն սաղ հարցերը «լուծող ա». մամուլ

Երևանի ավագանու ընտրություններից առաջ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբներում մարդկանց տվյալներ հավաքագրելու և ընտրակաշառքի խոստումների թեման օր օրի զարգացում է ապրում:

«Հայկական ժամանակը» վերջին համարներից մեկում գրել էր, որ «Հժ»-ի խմբագրություն են ահազանգում մայրաքաղաքի բնակիչներ՝ տարբեր վարչական շրջաններից, տեղեկացնելով, որ ԲՀԿ-ի անունից հանդես եկող մարդիկ են ներկայանում և առաջարկում պայմանագիր կապել՝ իրենց կուսակցությանն ընտրելու դիմաց 5000 դրամ ստանալու: Մինչ օրս ահազանգերը ստացվում էին ավելի շատ Դավիթաշեն և Նոր Նորք վարչական շրջաններից: Երեկ հերթական ահազանգերը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններից էին: «ՀԺ»-ն որոշեց ինքը՝ Երևանի սովորական ընտրող ձևանալով, պարզել, թե իրականում ինչ է կատարվում քաղաքում տեղակայված ԲՀԿ շտաբներում: Դրանցից մեկում «ՀԺ» թղթակցի և շտաբի ներկայացուցչի միջև տեղի ունեցած խոսակցությունը ապացուցեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը, այնուամենայնիվ, այս ընտրություններում նույնպես, մտադիր է ընտրողներին «անտեր» չթողնել ու խոսքի փոխարեն էս անգամ «գործ» անել: «ՀԺ»-ն ներկայացնում է երկխոսությունը:

Ինձ հարևաններն են ասել փողի հետ կապվածԿարա՞նք ցուցակ կամ ընտանիքի ընտրողների թիվը բերենք:

– Դուք ո՞ր շենքում եք ապրում:

Հացի խանութի: Իսկ ինչքա՞ն եք տալիս:

– Ախպերս, հլը մի ամիս կա: Մի հատ հասկանանք, թե ինչ ա, նոր կգաս, կպայմանավորվենք:

Բայց մենք ի՞նչ պիտի անենք: Տնեցիների անունները բերե՞մ:

– Հա, անունները բերում ես, ուրիշ ոչ մի բան:

Իսկ անձնագրերը՞:

– Մենակ անուն ազգանունները, մեկ էլ՝ հեռախոսի համար: Ուրիշ բան պետք չի: Դուք քանի՞ հոգի եք տանը:

Չորս ընտրող:

– Չորս ընտրող…

Հա: Ե՞րբ բերեմ անունները:

– Հիմա դեռ շուտ ա, ապեր: Մի 10 օրից:

Ասում են հնարավոր ա, որ ուրիշներն էլ փող բաժանեն: Գոնե դուք ասեք, թե մոտավորապես ինչքան եք տալու, որ իմանանք անձնագրերը որտեղ տանենք:

– Ախպերս, մեզ դեռ ռեալ ոչ մի բան չեն ասել:

Բայց կտա՞ք, եթե բերեմ:

– Ախպերս, բեր՝ էդ սաղ հարցերը մենք կլուծենք:

Իսկ կարող ա՞ չտաք:

– Ապե, ըտենց տպավորություն ե՞նք թողնում:

Գոնե մի 10 հազար տալու ե՞ք:

– Ապե, ես ոչ մի բան չգիտեմ հիմի:

Թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լուծելու ժողովրդի «սաղ հարցերը», պարզ կդառնա 10 օրից: Միայն հիշեցնենք, որ թերթին տված վերջին երկու ճեպազրույցներում կուսակցության քաղխորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը և կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հերքում էին, թե ԲՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում կամ բաժանելու է, ասում էին, որ ահազանգերն էլ՝ մրցակից ոչ բարեխիղճ քաղաքական ուժերի ձեռքի գործ է: «Բարեգործական ծրագրեր ընտրություններում դիվիդենտներ հավաքելու համար, օրենսդրորեն արգելված են»,- հնարավոր բարեգործության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան ասել էր տիկին Զոհրաբյանը: Իսկ հարցին՝ «Բարգավաճ Հայաստանի»՝ 160 և ավելի շտաբների միջոցով որևէ նվիրատվություն չի՞ լինելու, պատասխանել էր, որ դրանք բարեգործական շտաբներ չեն, այլ՝ նախընտրական շտաբներ են, որոնց խնդիրը մեկն է լինելու՝ ճշգրիտ կազմակերպել Երևանի ավագանու ընտրություններ: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասել էր հետևյալը. «Չեմ հավատում, հերքում եմ և հորդորում եմ, որպեսզի գան և դիմեն ինձ: Կարծում եմ, որ դա ոչ թե բնակիչների կողմից ահազանգ է, այլ ոչ բարեխիղճ մրցակիցների կողմից սև քարոզչություն և վարկաբեկելու փորձեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում