Thursday, 25 06 2026
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին

ՀՅԴ-ն առանձնացնում է Քոչարյանին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր ընդդիմադիր մոտեցմամբ կազմում է այդ գործընթացում որոշակիացած չորրորդ առանձին մի խումբ:

Բանն այն է, որ լրագրողները Վարդանյանին հիշեցրել են, որ ինքը ավելի վաղ գործընթացի սուբյեկտներին բաժանել է երեք խմբի՝ ովքեր չեն կարդացել նախագիծը, ովքեր կարդացել, սակայն չեն հասկացել, և ովքեր կարդացել ու հասկացել են, սակայն իրենց առանձին շահերից ելնելով ասում են՝ «ոչ»:

Եվ ահա ըստ ՀՅԴ ներկայացուցչի՝ Քոչարյանը այս երեք խմբերից ոչ մեկին չի պատկանում, առանձին՝ չորրորդ խումբ է: Թե որն է այս խմբի առանձնահատկությունը՝ Աղվան Վարդանյանը չի ասել: Սակայն Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման հանդեպ նրա զգուշավորությունը իսկապես հետաքրքրական է:

Չի բացառվում, որ ՀՅԴ-ն ըստ էության ինքն էլ այդքան լավ չի պատկերացնում, թե ինչն է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման առանցքում, հիմքում: Նա չի՞ կարդացել նախագիծը, կարդացել, սակայն չի՞ հասկացել, թե՞ հասկացել է, բայց իր շահերից ելնելով դեմ է արտահայտվում: Եթե ՀՅԴ-ն զուտ զգուշավորությունից ելնելով չէ, որ Քոչարյանին այդ երեք խմբերից որևէ մեկից դուրս է դնում, ապա ինչի՞ց ելնելով, ուրեմն Քոչարյանն իսկապե՞ս իր առանձին շարժառիթն ունի՝ ըստ ՀՅԴ-ի:

Խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի հարաբերությունների պատմությունը իսկապես շատ հետաքրքրական է: 1998-ից ի վեր ՀՅԴ-ն է երևի թե եղել Քոչարյանի համար ամենավստահելի հենարանը, և նրանց հարաբերությունները եղել են, այսպես ասած, միանգամայն կառուցողական: Եվ դրանք այդպիսին էին կարծես թե մինչև բոլորովին վերջերս: ՀՅԴ-ն նույնիսկ դուրս եկավ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայից, իհարկե՝ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն իր հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությամբ այլ ելք պարզապես չթողեց ՀՅԴ-ին:

Եվ այստեղ էր երևի թե բեկումնային պահը նաև Քոչարյան-ՀՅԴ հարաբերությունների համար: Դուրս գալով կոալիցիայից՝ ՀՅԴ-ն, այսպես ասած, ակտուալ դաշտում էր մնում շնորհիվ հայ-թուրքական ֆուտբոլի: Երբ այդ ֆուտբոլն ավարտվեց, ՀՅԴ-ն հայտնվեց մարգինալ դաշտում, իսկ քանի որ Ռոբերտ Քոչարյանն այդպես էլ չկայացրեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու որոշում, ՀՅԴ-ին այլ բան չէր մնում, քան մարգինալ դաշտից դուրս գալու համար համագործակցության եզրեր փնտրել Սերժ Սարգսյանի հետ:

Եվ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն ըստ էության հենց այդ համագործակցության եզրը եղավ: Ինչքան կարող են Սերժ Սարգսյանն ու ՀՅԴ-ն միասին քայլել այդ եզրով՝ իհարկե, ժամանակը ցույց կտա: Միևնույն ժամանակ, սակայն, ՀՅԴ-ն Աղվան Վարդանյանի հայտարարությամբ բավական հետաքրքրական ուղերձ է հղում Քոչարյանին՝ նրան դիտարկելով որպես առանձին չորրորդ խումբ:

Ըստ էության, Աղվան Վարդանյանն էլ ակնարկում է Քոչարյանի միայնությունը, այսինքն՝ թիմ չունենալը: Սակայն ի տարբերություն ՀՀԿ-ի՝ ՀՅԴ-ն այդ մասին ակնարկում է ոչ թե հեգնանքով կամ սադրանքով, այլ երևի թե հնարավոր համագործակցության հավանականության մասին ակնարկով, երկրորդ նախագահի հանդեպ զգուշավորությամբ՝ ցույց տալով, որ կամուրջներն այրված չեն, և ՀՅԴ-ն կարող է լինել Քոչարյանի թիմը կամ Քոչարյանին իր թիմ ներգրավել:

Հավանական է, որ այդպիսով ՀՅԴ-ն փորձում է ինչ-որ կերպ նաև Սերժ Սարգսյանին ցույց տալ, որ եթե փորձ արվի որևէ կերպ խախտել պայմանավորվածությունները, ապա ՀՅԴ-ն կարող է վերականգնել Քոչարյանի հետ համագործակցությունը: Սա, իհարկե, կախված կլինի նրանից, թե ինչքանով դա կուզի Քոչարյանը, և ինչքանով նա կուզի պայմանավորվել ու համագործակցել ՀՅԴ-ի, և ինչքանով՝ Սերժ Սարգսյանի հետ: Թեև, միգուցե, ամենևին բացառված չէ տարբերակը, որ Քոչարյան-Սարգսյան յուրօրինակ համագործակցության կամուրջը լինի հենց ՀՅԴ-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում