Նևեն Սուբոտիչի տրանսֆերը կլինի Կլոպի առաջին ձեռքբերումը «Լիվերպուլ»-ում: Սերբ պաշտպանը դժգոհ է Թոմաս Տուխելի գլխավորած Դորտմունդի «Բորուսիա»-ում իր գործերի ընթացքից:
Սուբոտիչն, ով ընդամենը երկու պաշտոնական հանդիպումների է մասնակցել ընթացիկ մրցաշրջանում, ցանկություն էր հայտնել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Daily Express-ի տեղեկությունների համաձայն՝ բացի 26-ամյա Սուբոտիչից, Կլոպը հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Գերմանացի մասնագետի ուշադրության կենտրոնում են նաև Իլկայ Գյունդողանը և Մարկո Ռոյսը:









































