ԵՄ երկրները միգրանտների կարք ունեն, որոնք կկարողանան ներդրում կատարել տնտեսության զարգացման մեջ: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Սոչիում BRICS երկրների հանդիպման շրջանակներում ասել է Ռուսաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության ներկայացուցիչ Բաիսա Վակ-Վոյան:
Նա նշել է, որ սիրիացի 500 000 փախստականները չեն հրահրել ճգնաժամը Եվրոպայում, քանի որ ԵՄ եկրներից յուրաքանչյուրը ռեսուրսներ ունի միգրանտներին արժանի ընդունելու համար: Բացի դրանից՝ եվրոպական երկրները միգրանտների կարիքն ունեն:
«Այդ պետությունները միգրանտների կարիքն ունեն, անբողջ Եվրոպան միգրանտների կարիքն ունի, որոնք օգուտ կբերեն: Ըստ մեզ՝ մարդկանցից շատերը, որոնք գալիս են, պարզապես անկիրթ և աղքատ չեն: Նրանք օգուտ կբերեն: Նրանք իրենց հետ ոչ մի վնաս չեն բերի»,- ասել է Վակ-Վոյան:










































