Wednesday, 15 07 2026
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

Ադրբեջանում ապաստանած Վահան Մարտիրոսյանի մայրը չի ամաչում որդու արարքի համար

Երեկ առավոտյան Երևանի Սասունցի Դավիթ և Սուվորով փողոցների խաչմերուկում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանի մորը՝ 68-ամյա Ջուլիետա Վիրաբյանին: Վերջինս ազդրի վզիկի կոտրվածքով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունից պարզ կդառնա՝ արդյոք Վիրաբյանը կենթարկվի՞ վիրահատության, թե՞ ոչ:

Մեզ հետ զրույցում տիկին Ջուլիետան պնդեց, որ պատահարը երկու կողմերի անզգուշության հետևանք է: «Բժիշկները հոգատար են, ես ինձ լավ եմ զգում, ամեն ինչ նորմալ վիճակում է, հույս ունեմ արագ ապաքինվել, անցնել ակտիվ կյանքի: Այստեղ ոչ մի քաղաքական բան չկա, պատահականություն է: Ես ընկա, կոտրվածք ստացա: Չեմ աշխատում լուրջ, կարելի է ասել՝ չեմ աշխատում, երբեմն օգնում են, թոշակառու եմ»,- ասաց Վահանի մայրը:

Իրեն վրաերթի ենթարկած «Մերսեդես-Բենց»-ի վարորդը չի դիմել փախուստի, օրվա մեջ մի քանի անգամ գալիս է տիկին Ջուլիետային այցելության: «Ուղղակի խնդրում եմ ինձ չանհանգստացնել, պարզվեց, որ սրտի պրոբլեմ էլ ունեմ, պետք է վերականգնվեմ»,- հավելեց նա:

Վահան Մարտիրոսյանի մայրը պնդում է, որ իրեն քաղաքական հետապնդումների չեն ենթարկել, թեև խոստովանում է, որ այս օրերին տանը չի մնացել, հարազատների և ընկերների տանն է անցկացրել: Հիմա էլ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո բարեկամներն ու ընկերները կխնամեն:

Տիկին Ջուլիետան որդու՝ Բաքու փախուստի մասին չցանկացավ խոսել: Մեր այն հարցին՝ արդյոք ամաչո՞ւմ է որդու արարքի համար, տիկին Ջուլիետան ասաց. «Չեմ ամաչում էն բանով, որ ինքը 15 տարեկան չէ, և ես իրեն տենց չեմ դաստիարակել, ինքը հայրենիքի համար շատ բան էր անում, չեմ հասկանում՝ ինչն իրեն դրդեց այդ քայլին»:

Որդու հետ այս ընթացքում որևէ կապ չի եղել. «Ինձ նեղացրել են, որևէ կապ չեմ ունեցել իրենց հետ, ես դեռ շոկի մեջ եմ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը հանդես էր եկել ասուլիսով, որի ժամանակ նշել էր, որ ինքնակամ է տեղափոխվել Ադրբեջան և շնորհակալ է Ադրբեջանի  կառավարությանը իրեն տրամադրած քաղաքական ապաստանի համար: «Հայաստանի իշխանությունները ստիպում էին ինձ ընդունել հանցավոր ռեժիմի պայմանները, բայց ես հրաժարվեցի»,- ասել էր նա իր ասուլիսում:

Հիշեցնենք նաև, որ Վահան Մարտիրոսյանը գողություն էր կատարել և գտնվում էր հետախուզման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում