ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները որոշել են դաշինքի շտաբային բջիջներ ստեղծել Հունգարիայում և Սլովակիայում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Այսօր մենք հավանություն ենք տվել Հունգարիայում և Սլովակիայում ինտեգրման երկու հավելյալ ստորաբաժանումների ստեղծման պլաններին»,- հայտարարել է Սթոլթենբերգը պաշտպանության նախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի նիստից հետո։
Ինտեգրման ստորաբաժանումները կոչված են անհրաժեշտության դեպքում նպաստել տարածաշրջանում դաշինքի ուժերի տեղակայմանն ու զորավարժությունների համակարգմանը։
Նախկինում նման հրամանատարական կենտրոններ են բացվել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Բուլղարիայում և Ռումինիայում, յուրաքանչյուր կենտրոնի աշխատակազմը կազմում է մոտ 40 մարդ։









































