The Sun-ը տեղեկացնում է, որ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալ»-ի պաշտպան Բակարի Սանյան տեղափոխվելու է ՊՍԺ, իսկ «Արսենալ»-ն արդեն փոխարինող է գտել ֆրանսիացուն:
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն իր ներկայիս ակումբի հետ լրանում է 1 տարուց: Սանյան չի ցանկանում դիտարկել «Արսենալ»-ի՝ համաձայնագրի ժամկետը երկարաձգելու նպատակով արված առաջարկը:
Փարիզյան ակումբը պատրաստ է Սանյայի տրանսֆերի դիմաց վճարել 8 մլն ֆունտ: Սանյային «Արսենալ»-ում կարող է փոխարինել «Սոշո»-ի խաղացող Սեբաստիան Կորչիան: Ֆրանսիական ակումբի պաշտպանի տրանսֆերը գնահատվում է 5 մլն եվրո:








































