Ադրբեջանական 1News.az կայքը, վկայակոչելով թուրքական Оlay Haber թերթը, նշում է, որ թուրքական Քարաջաբեյ քաղաքի ժանդարմերիայի կայազորի պետ Գալիբ Էրբիլը պաշտոն է ստացել Ադրբեջանում:
Ընդ որում, չի նշվում, թե կոնկրետ ինչ պաշտոն է նա ստանձնել: Փոխարենը, նշվում է, որ իր նոր պարտականություններին թուրք գնդապետն Ադրբեջանում ձեռնամուխ կլինի հունիսի սկզբին:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գնդապետ Գալիբ Էրբիլը կադրային թուրք սպա է, որի պատասխանատվության ոլորտում են գտնվում ոստիկանության ու ժանդարմերիայի զորամիավորումների կազմավորումն ու ուսուցումը:











































