Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ստացել է Aspire «Inspiring Leader» մրցանակը, որը նրան հանձնել է կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին:
Իտալացին պարգևատրվել է որպես անձ, ով մեծ ներդրում ունի մարզաշխարհում՝ կարիերայի ընթացքում ոգեշնչելով մյուսներին:
Պարգևատրման պաշտոնական արարողությունը կայացել է Լոնդոնում: Մրցանակն այս տարի հանձնվել է առաջին անգամ, սակայն այն ամենամյա կդառնա:
«Ինձ համար մեծ պատիվ է Aspire մրցանակը ստանալ Չավիի նման լեգենդից: Բոլորին շնորհակալ եմ»,- Twitter-ի իր էջում գրել է Անչելոտին և նշել, որ միշտ հիացել է Չավիով, ով ոչ միայն փայլուն ֆուտբոլիստ է, այլ նաև մեծ պրոֆեսիոնալ, ով հարգանք է վայելում խաղադաշտում և դրա սահմաններից դուրս:









































