Ճապոնիայի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տվել: Ինչպես հայտնում է TASS-ը, չորեքշաբթի օրվա արտակարգ ժողովի ժամանակ նախարարների կաբինետի անդամները համապատասխան դիմումներ են ներկայացրել:
Հաղորդվում է, որ դա սովորական ձևական միջոցառում է նախարարների կաբինետում տեղափոխություններ կատարելուց առաջ, որն անցկացնում է վարչապետ Սիձո Աբեն: Հրաժարական տված նախարարները ձևականորեն իրենց պարտականությունները կկատարեն մինչև օրվա երկրորդ կեսը, որից հետո կձևավորվի նոր կաբինետ:
Երկրի վարչապետը փոփոխությունների ընթացքում կառավարության կազմում է թողել հիմնական նախարարներին, այդ թվում՝ ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդուին, ֆինանսների նախարար Տարո Ասոյին, պաշտպանության նախարար Գենա Նակատանիին և գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգուին:








































