Ռաֆայել Բենիտեսը պատրաստ է գլխավորել Լոնդոնի «Չելսի»-ն, եթե ակումբը որոշի ազատվել ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից:
Հիշեցնենք, որ Բենիտեսը 6 մրցաշրջան գլխավորել է «Լիվերպուլ»-ը և 2005 թ. նրանց հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը:
2010 թ. ամռանն իսպանացի մասնագետը տեղափոխվեց «Ինտեր», սակայն դեկտեմբերին հեռացվեց աշխատանքից` բավարար արդյունքներ չցուցադրելու համար:
Guardian-ի պնդմամբ, հենց Բենիտեսն է «Չելսի»-ի գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն, եթե Անչելոտին հեռանա լոնդոնյան ակումբից:








































